National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.11.2016
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանն ընդունել է հետաձգումների վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի նոյեմբերի 14-17-ի քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը, ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը:

Պատգամավորներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված օրինագծերը եւ համաձայնագրերը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներին եւ դասախոսներին:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրել է, որ առաջարկվում է հանրապետությունում ներդնել ռեդոմիցիլացման՝ վերաբնակեցման ինստիտուտ, որով որեւէ երկրի կազմակերպության հնարավորություն կտրվի տեղափոխվել այլ պետություն՝ այնտեղ շարունակելով իր գործունեությունը: Ի տարբերություն այլ երկրում նոր իրավաբանական անձ ստեղծելու, ակտիվներն ու պասիվները փոխանցվելու եւ լուծարվելու տարբերակի, որը բարդ եւ ժամանակատար գործընթաց է, ռեդոմիցիլացումը պարզեցված գործընթաց է եւ չի պահանջում իրավաբանական անձի լուծարում:

Փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Եզրափակիչ ելույթում Սուրեն Կարայանն անդրադարձել է պատգամավորների դիտողություններին եւ առաջարկներին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել քննարկումները եւ լրամշակել փաթեթը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջին ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու եւ հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամ, որի դրամական միջոցները կձեւավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից, հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից եւ նվիրատվություններից: Նախատեսվում է, որ սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողին մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի համապատասխանաբար 300 հազար դրամ, ենթասպային՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքում՝ 200 հազար դրամ, ենթասպային՝ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողին՝ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 100 հազար դրամ: Բոլոր դեպքերում, եթե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա, ի լրումն վերոնշյալ գումարների, նրա ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: Նախարար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ համակարգի կառավարման հետ կապված ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, որպեսզի հավաքագրված միջոցները հասնեն շահառուներին, գործընթացը լինի պարզ եւ թափանցիկ, որպեսզի այն արժանանա հանրության վստահությանը: Նախատեսվում է, որ հատուցման գումարները կվճարվեն 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար: Պարոն Սարգսյանը տեղեկացրել է, որ 1000-ական դրամ վճարից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր ընտանիքում ունեն հաշմանդամ կամ զոհված զինծառայողներ: Բացի այդ, վճարից կազատվեն նաեւ այն ընտանիքները, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, վստահեցրել է Վիգեն Սարգսյանը:

Նախարարն ընդգծել է, որ նախագիծն առնչվում է երկրի պաշտպանական քաղաքականությանը, ոչ թե սոցիալական ոլորտին: Նա նշել է, որ օրենքի նախագիծը մշակելիս մանրակրկիտ ուսումնասիրվել է նախադեպային սահմանադրական իրավունքը եւ անդրադարձ է կատարվել ՍԴ համապատասխան որոշմանը: Պարոն Սարգսյանը հավելել է, որ հիմնադրամը թիրախային է, որեւէ այլ ծրագրի համար այս հիմնադրամից միջոցներ օգտագործվել չեն կարող: Խոսելով հոգաբարձուների խորհրդի կառուցվածքի մասին՝ նա տեղեկացրել է, որ այն բաղկացած կլինի 9 անդամից, որոնցից 3-ը կնշանակվեն ՀՀ կառավարության, 3-ը Կենտրոնական բանկի կողմից, եւս 3 անդամներ էլ կներկայացնեն քաղաքացիական հասարակությունը:

ԱԺ պատգամավորների հարցերն օրենքի նախագծի վերաբերյալ բազմաթիվ էին, վերաբերում էին ապահովագրական ռիսկայնությանը, հարկի եւ պարտադիր վճարի տարբերությանը, գումարների արդյունավետ ծախսման մեխանիզմներին, օրենքի նախագծի ընդունումից առաջ վիրավորված կամ մահացած զինծառայողների, ինչպես նաեւ ոչ մարտական գործողությունների հետեւանքով մահացած զինծառայողների նկատմամբ եւս օրենքի նախագծի դրույթները կիրառելուն, յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի դեպքում տարբերակված մոտեցում ցուցաբերելու նպատակահարմարությանը, համակարգում ծառայողների բնակարանաշինության խնդիրներին, ազգ-բանակ գաղափարախոսությանն ուղղված այլ ծրագրերի իրականացմանը, համակարգում համընդհանուր աուդիտի անցկացմանը, այլընտրանքային միջոցներով անհրաժեշտ գումարի հայթայթմանը, հիմնադրամի գործունեությանը, նման սոցիալական ծրագիր իրականացնող այլ երկրների փորձի ուսումնասիրմանը եւ այլ հարցերի:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Խորհրդարանը կշարունակի հարցի քննարկումը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am